- Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն ընդհանուր կարգը և պայմանները կարգավորում են «Մետաքսի Ճանապարհ հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից:
1.2. srhotelarmenia.com կայքից օգտվելով, ծառայության համար հայտ ներկայացնելով, վճարում կատարելով կամ որևէ այլ կերպ ծառայություն պատվիրելով՝ օգտատերը կամ հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել է սույն պայմաններին և ընդունում է դրանք։
1.3. Եթե հաճախորդի և Ընկերության միջև կնքվել է առանձին պայմանագիր կամ գրավոր կերպով համաձայնեցվել են հատուկ պայմաններ, ապա դրանք գերակայում են սույն պայմանների նկատմամբ՝ իրենց կարգավորած մասով։
- Կազմակերպության մասին տեղեկություն
Անվանում՝ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ
Գործունեության անվանում՝ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Այգեձոր 53/2, 0019
Փաստացի գործունեության և ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Այգեձոր 53/2, 0019
ՀՎՀՀ՝ 08326771
Պետական գրանցման համար՝ 999.110.1591196
Պետական գրանցման ամսաթիվ՝ 23.06.2026
- Կայքի գործունեությունը և ծառայությունների ընդհանուր բնույթը
3.1. srhotelarmenia.com կայքը նախատեսված է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, ծառայությունների համար հայտեր ընդունելու, հաճախորդների հետ կապ հաստատելու և առցանց վճարումներ կազմակերպելու համար։
3.2. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններն են
- Հյուրանոցային համարների տրամադրում
- Մշակութային վարպետաց դասերի անցկացում
- Սննդի մատուցում
- Միջոցառումներ անցկացնելու տարածքի տրամադրում:
3.3. Կայքում ներկայացված ծառայությունների նկարագրությունները կրում են ընդհանուր տեղեկատվական բնույթ։ Յուրաքանչյուր կոնկրետ ծառայության ձևաչափը, ժամկետը, արժեքը և կատարման կարգը որոշվում են տվյալ ծառայության տեսակով։
- Ծառայություններիտրամադրմանհիմնականպայմանները:
4.1. Ծառայությունների համար վճարումները կարող են կատարվել ինչպես նախապես, այնպես էլ ծառայության մատուցման ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ ըստ կողմերի համաձայնության կամ կիրառելի պայմանների։
4.2. Մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով՝
- բանկայինփոխանցմամբ,
- կայքումհասանելիառցանցվճարայինհամակարգիմիջոցով,
- կամԸնկերությանկողմիցընդունվողայլանկանխիկեղանակով։
4.3. Որևէ անձի կամ կազմակերպությանն ուղղված Ընկերության գրությունը, պատասխանը, հաղորդագրությունը կամ մեկնաբանությունը ինքնին պայմանագիր կնքելու առաջարկ չի հանդիսանում և որևէ դրամական պարտավորություն չի առաջացնում, եթե այդ մասին հստակ նշված չէ համապատասխան գրության, հաշվի, պայմանագրի կամ այլ փաստաթղթի մեջ։
- Կիրառելիիրավունքևվեճերիլուծում
5.1. Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
5.2. Կողմերը ձգտում են բոլոր տարաձայնությունները նախ լուծել բանակցությունների և գրավոր հաղորդակցության միջոցով։
5.3. Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

